Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում է ծրագիր դատական փորձագետի վերապատրաստման և կատարելագործման ուղղությամբ
Փորձաքննությունների ազգային բյուրոյում (ՓԱԲ) 2005թ-ից սկսած գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում իրականացվում է ծրագիր կապված դատական փորձագետերի (հավակնորդների) վերապատրաստման և կատարելագործման ուղղությամբ։ Հավակնորդը սովորում է, թե ինչ սկզբունքներ, մեթոդներ և մեթոդիկաներ կիրառել փորձաքննություններն իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրել այդ ոլորտի իրավական կարգավորման արդի հիմնախնդիրները։ Այդ ծրագրի իրականացման համար կազմակերպությունն օգտվել է միջազգային փորձից՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներում գործող գործընթացներից և ԱՄՆ-ի փորձագիտական կառույցներում գործող համակարգերից։
Նշենք, որ փորձագետի պաշտոնը պետական դատափորձագիտական հիմնարկներում կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող և լրացուցիչ հատուկ փորձագիտական մասնագիտացում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: ՓԱԲ–ում իրականացվող այս ծրագրի շրջանակներում հավակնորդը դատական փորձագետի որակավորում ստանալու նպատակով անցնում է վերապատրաստման և կատարելագործման դասընթաց։ Վերպատարաստաման և կատարելագործման մոդելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ առաջին փուլում հավակնորդի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով տրամադրվում է արդեն իսկ կազմակերպությունում կանխավ մշակված և լրամշակված հարցաշարերից (1000-1500 հարց պարունակող) էլեկտրոնային տարբերակով պատահականության սկզբունքով ընտրված մասնագիտական 100 հարց։ Թեստավորման արդյունքում բավարար գնահատական ստանալու դեպքում հավակնորդն անցնում է բանավոր հարցազրույց, որից հետո կազմվում է մասնագիտական թեմաններով հագեցված տեսական և գործնական փուլերից բաղկացած ծրագիր-առաջակ՝ համապատասխան թեմաններով և տևողությամբ: Ինչպես ցույց է տվել դատական փորձագետների վերապատրաստման տարիների փորձը միջինում այն կազմում է 3-6 ամիս, հազվադեպ դեպքերում այն կարող է տևել 9-12 ամիս:
Անկախ վերապատրաստման փորձագիտական ուղղություններից, բոլոր վերապատրաստվողները պարտադիր անցնում են փորձաքննություններ նշանակելու և կատարելու դատաիրավական կարգավորման խնդիրների վերաբերյալ տեսական փուլ։
Վերապատրաստման ավարտից հետո հավակնորդը կրկին հանձնում է թեստ՝ բաղկացած մասնագիտական հարցերից, որից հետո ծրագիր–առաջարկով նշանակված հավակնորդի ղեկավարը հավակնորդի կողմից ներկայացված վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքների մասին հակիրճ նկարագրությամբ կազմած հաշվետվության և թեմատիկ ռեֆերատի հիման վրա ներկայացնում է համապատասխանաբար կարծիք և եզրակացություն, որով առաջնորդվում է հավակնորդի թեկնածությունը որակավորման հանձաժողովին՝ փորձագիտական այս կամ այն մասնագիտության գծով փորձագետի որակավորում (վկայական) շնորհելու նպատակով։
Փաստենք, որ 2005թ-ից մինչ օրս 324 հավակնորդ համապատասխանել են տվյալ համակարգի պահանջներին և ստացել են դատական փորձագետի վկայականներ։
Ինչ վերաբերում է 2016թ.-ին, ապա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում վերապատրաստում/կատարելագործում անցել են թվով 14 հավակնորդ, որոնցից թվով 8-ը 2016թ. հունիս ամսվա դրությամբ արդեն իսկ ավարտել են վերապատրաստման գործընթացը, ներկայացվել են հունիսի 22-ին կայացած որակավորման հանձնաժողովի նիստին և ստացել փորձագետի որոկավորման վկայականներ, իսկ թվով 6 հավակնորդ վերապատրաստման գործընթացը կավարտեն 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում կարևոր է նաև նշել կազմակերպության համագործակցությունը մի շարք ուսումնական հաստատությունների, բուհերի հետ՝ ուսանողների համար իրականացնելով արտադրական պրակտիկա։
Արտադրական պրակտիկայի համար թեմաները ընտրվում են ելնելով ուսանողների մասնագիտական ուղղվածություններից և յուրաքանչյուր խմբի համար կազմվում է դասավանդման հատուկ ծրագիր, ելնելով նրանց մասնագիտական ուղղվածությունից:
Կարևոր է նաև նշել, որ դասընթացներն իրականացվում են բարձրակարգ մասնագետների, գիտնականների և փորձագետների կողմից համապատասխան դիդակտիկ նյութերի (այդ թվում նաև էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված), ժամանակակից համակարգչային տեխնիկայի, անհրաժեշտ գույքի, գրականության, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների օգտագործմամբ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում արտադրական պրակտիկայի հերթական դասընթացները վերսկսվել են 2016թ. փետրվարի 10-ից:
Ընթացիկ տարում կազմակերպությունում արտադրական պրակտիկա են անցել թվով 39 ուսանող հետևյալ ուսումնական հաստատություններից՝ Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայկական բժշկական ինստիտուտից և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից:
28 Դեկտեմբեր 2016